Չինաստանը փորձարկել է այընտրանքային վառելիքով աշխատող առաջին ինքնաթիռը
March 28, 2019
Չինաստանը կգնի 300 հատ  Airbus ինքնաթիռ
March 28, 2019

Չինաստան կվերադարձվեն շուրջ 800 պատմական նմուշներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 28 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ :  Օրերս Չինաստանի և Իտալիայի նախագահները Հռոմում ստորագրել են միշարք համաձայնագրեր,որոնք կարգավորում են Չինաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում Իտալիայի կառավարությունը համաձայնագիր ստորագրեց պաշտոնապես Գոտի և Ճանապարհ նախաձեռնությանը միանալու կապակցությամբ:

Կնքված համաձայնագրերից առավել ուշագրավներից է չինական պատմական նմուշների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածությունը: Համաձայն պայմանավորվածության Իտալիայի կառավարությունը Չինաստանին կվերադարձնի իր տարածքում հայտնաբերված շուրջ 800 պատմական նշանակություն ունեցող կոթողներ:

Թանգարանային կոթողները հավաքագրվել են Իտալիայի ոստիկանության կողմից 2007 թվականից  ի վեր՝ Չինաստանի կառավարության դիմում – խնդրանքով: Դրանք հիմնականում պատկանում են Հան, Թան, Սոն դինաստաիաների ժամանակաշրջանին և ներկայացնում են տարբեր ազգային փոքրամասնությունների  մշակութային առանձնահատկություններ: