Շաոլին տաճարի առեղծվածը
April 3, 2019
Չինաստանի ֆուտբոլի ասոցացիան կհրավիրի 100 արտասահմանցի մարզիչների
April 4, 2019

Շուտով Չինաստանում կհայտնվի 500 խելացի քաղաք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 4, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ :  2016 թվականին Հանճոու քաղաքում առաջինը ներդրվեց խելացի քաղաք / smart city/ բարձր տեխնոլոգիական համակարգը,որի հիմքում ընկած է արհեստական բանականությունը: Համակարգի խնդիրներից է խցանումների կարգավորումը, ճանապարհատրանսպորտային պատահարների արձանագրումը և լուսաֆորների հեռակառավարումը ձայնի միջոցով:
  Հանճոու քաղաքում փորձարկումները անցել են հաջող: Համակարգի տեխնիկական պատասխանատուն նշել է, որ Հանճոյում 3 տարիների ընթացքում կրճատվել են պատահարների թիվը, խցանումները փոքրացել են և փրկվել են հազարավոր մարդկանց կյանքեր:
  Շուտով Չինաստանի 500 քաղաքներում կհարմարեցվի արհեստական բանականությունը: