Ֆորումի շրջանակներում կնքվել է 64 միլիարդ դոլարի պայմանագիր
April 29, 2019
Պանդաները հասան Մոսկվա
April 30, 2019

Ուռումչիի օդանավակայանը “Գոտի և Ճանապարհ”-ի առաջին ավիահաբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 30, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:   Գոտի և Ճանապարհ մասնակից-երկրների կապերը ավելի արդյունավետ ապահովելու համար մեծ կարևորություն ունեն տարածաշրջանային նշանակության օդանավակայանները:

Չինաստանի կառավարությունը նպատակ ունի Սինձյան վարչական շրջանի մայրաքաղաք Ուրումչիի օդանավակայանը վերածելու “Գոտի և Ճանապարհ” ասիական և եվրոպական մասի սպասարկող հիմնական օդանավակայան:

Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Լյու Չընչընը նշել է, որ կառավարությունը  աշխատում է 10 օդանավակայաններ վերակառուցելու ուղությամբ,որոնք կնպաստեն “Գոտի և Ճանապարհ” մասնակից-երկրների օդային կապերի և բեռնափոխադրումների ակտիվացմանը: Նա նաև ավելելացրել էր,որ առաջնային են Պեկին, Շանհայ և Գուանճոու քաղաքաների օդանավակայանների վերակառուցումն ու մոդեռնացումը: