ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 2, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինական ավանդական բժշկությունը /TCM/ ունի հազարավոր տարիների զարգացման պատմություն և այն ակտիվորեն համակցվել է ժամանակակկից բժշկության հետ:
Չինական ավանդական բժշկությունը լայն տարածում և վստահություն է ձեռք բերում արտերկրում: Ավանդական բժշկության բարձր ճանաչելիության արդյունքում կարիք է առաջացել չինական TCM-ի ստանդարտացման,ինչը թույլ կտա նրան ավելի արագ տարածվել արտերկրում:
Չինական բժշկության գիտական ակադեմիայի նախագահ Հուան Լուցին հայտարարել է,որ TCM-ի ստանդարտացումը առաջնային խնդիր է նրա հետագա զարգացման և նրա հանդեպ վստահության բարձրացման համար: Լուցին ավելացրել է,որ այս պահին քննարվում է նոր ՝ 38 ISO միջազգային ստանդարտի գործարկման հարցը,որը բացառապես կկարգավորի TCM-ի միջազգայմացման և սերտիֆիկացման պայմանները: