Իսկ գիտեի՞ք, որ չինարենում «աշխատանք» բառը պատկերող հիերոգլիֆի ստեղծմանը մեծապես «նպաստել է» ատաղծագործի անկյունաչափը:
Չինարենում «աշխատանք» բառը պատկերվում է «gong» («կոն») (工) պատկերագրային հիերոգլիֆով: Վերջինիս ակունքները տանում են ատաղծագործի արհեստանոց, որտեղ անկյունաչափն անփոխարինելի գործիք էր:
Հիերոգլիֆը պատկերում է հենց այդ անկյունաչափը, քանի որ շամանիզմի (վուիզմի) հնագույն ժամանակաշրջանում չինացիներն այն օգտագործում էին որպես համընդհանուր չափման գործիք:
Բացի այդ, անկյունաչափը խորհրդանշում էր կարգուկանոն և ճիշտ վարքագիծ կամ բնության օրենք:
Ուստի մարդիկ, որոնք կիրառում էին անկյունաչափն աշխատելու ու իրենց ապրուստը հոգալու համար, կոչվում էին «gongren» («կոնրըն») (工人) (բառացի՝ աշխատող մարդ) կամ աշխատող: