Օրիգինալ հարսանիք Սիչուան նահանգում /լուսանկարներ/
May 10, 2019
The Times Higher Education: Ցինխուա համալսարանը գլխավորում են վարկանիշային ցուցակը
May 13, 2019

ՀՀ վարչապետը կմեկնի Չինաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 11, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն առավել հավակնոտ պետք է լինի Չինաստանի հետ հարաբերություններում:

Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում է այց կատարել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարության  հետ: «Հանդիպում կունենամ Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Նաև կմասնակցենք «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ այդ այցը լավ առիթ է, որպեսզի նոր խթան հաղորդեն հայ-չինական հարաբերություններին: