Չինարենի մրցույթի հայաստանյան փուլը անցկացվեց Երևանում
May 17, 2019
Չինաստանի “business-friendly” քաղաքների տասնյակը հայտնի է
May 21, 2019

Չինաստանի ձեռքբերումները Երևանում բացված լուսանկարչական ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍ 20, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:    2019թ․ մայիսի 17-ին Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Չինաստանի բարեփոխումների և բաց քաղաքականության 40-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի» բացման արարողությունը։

Չինական կողմը ներկայացրել էր չին և արտասահմանցի լուսանկարիչների աշխատանքները, որոնք ցույց էին տալիս Չինաստանի տարբեր քաղաքներում «Չինաստանի բարեփոխումների և բաց քաղաքականության» արդյունքները։

Բացման խոսքում ՉԺՀ դեսպանի խորհրդական Ճոու Խոնյոն կարևորեց հայ-չինական բարեկամությունը, նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել են երկկողմ հարաբերությունները տարբեր բնագավառներում, ներկայացրեց «Չինաստանի բարեփոխումների և բաց քաղաքականության» նպատակները և արդյունքները։

Բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը, ով կարևորեց չինական կողմի հետ համագործակցությունը, նշեց, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ չինարեն լեզվից հայերեն թարգմանվեն չինական գրականության լավագույն գործերը։