ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանում նկատելիորեն աճել է գործարար կանանց թիվը,որոնք հետևում են իրենց ամենօրյա հագ ու կապին և էթիկայի կանոններին: Այս հանգամանքներում Չինաստանում մեծ տարածում է գտել ի “իմիջ- խորհրդատուի” մասնագիտությունը, ով օգնում է գործարար չինուհիներին ընտրել հագուստ, կատարել գնումներ և այլն: Իմիջ- խորհրդատուները նման օգնության համար աշխատում են միջինում 300 ԱՄՆ դոլար մեկ օրվա խորհրդատվության համար: