ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 5, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Պետական այցով ՌԴ-ում է գտնվում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը, ով արդեն հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս կապակցությամբ հունիսի 3-ին Ռուսաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 50 ռուբլիանոց մետաղադրամներ, որոնք նվիրված են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 70-ամյակին: