ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 5, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Մոսկվայում չինական լրատվական գործակալությունների համար կազմակերպված ճեպազրույցի ընթացքում ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովը հայտարարել է, որ չինացի ուսանողները սովորում են ՌԴ 85 քաղաքների 150 համալսարաններում:
Նախարարը ավելացրել է, որ վերջին տարիների ընթացքում ռուսական համալսարանները հատուկ կրթական ծրագրեր են ներկայացնում չինացի դիմորդներին և ակիտիվորեն համագործակցում են չինական համալսարանների հետ: