Չինաստանի գիտությունների ակադեմիան կընդլայնի համագործակցության աշխարհագրությունը
January 24, 2020
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական Նոր տարվա առթիվ
January 25, 2020

Չինական խոհանոցի տեսակները

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 24,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  Չինական խոհանոցը ներառում է Չինաստանի շրջանների խոհանոցը, ինչպես նաև` չինական սփյուռքի խոհարարական սովորույթները: Չինական խոհանոցի պատմությունը սկսվում է նեոլիթից, ժամանակի ընթացքում տարբեր շրջաններում հայտնվեցին սեփական նախընտրություն` կլիմայից և պալատական նորաձևությունից կախված: Ժամանակի ընթացքում չինական խոհանոցում ներառվում են արտասահմանյան բաղադրամասեր և ուտելիքի պատրաստման սովորույթներ: Կան յուրահատուկ խոհարարական հատկություններ` բնորոշ տարբեր խավի և ազգության մարդկանց համար: Չինական խոհանոցի ավելի հայտնի ճաշատեսակներ են` պեկինյան բադ, դիմսամ, տապակած բրինձ, հարյուրամյա ձու, կրիայով ապուր:

Գոյություն ունի այսպես կոչված չինական խոհանոցի ութ տեսակ (չին.՝ 中国八大菜系).

  • քաղցր կանտոնյան. հայտնի է իր նուրբ և խրթխրթան ուտեստներով,
  • անհոյան,
  • բուրավետ, քաղցր և թարմ ֆուցզյանյան,
  • ձիթային և բազմագույն հունանյան,
  • ցզյանսու խոհանոց,
  • արտասովոր շանդունյան – հենց այնտեղ են պատրաստում շնաձկան լողաթև և ծիծեռնակի բույն,
  • կծու և յուղային սըչուանյան. հայտնի է ուտեստներից դուրս եկած համի պահպանմամբ և դանակի հմուտ աշխատանքով
  • չժեցզյանյան[2][3]:

Չինական սփյուռքի խոհանոցի հայտնի տարատեսակներն են` մալազիական խոհանոցը, ամերիկյան չինական խոհանոց, սինգապուրյան խոհանոցը, սակայն սեփական տարատեսակները ամենուր են, որտեղ ապրում են չինացիները[4], օրինակ պակիստանական չինական խոհանոցը:

 

https://www.wikiplanet.click/