ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 26, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի Հենան շրջանում հնագետները շուրջ 5000 տարվա հնության 9 կերամիկական պնակ են հայտնաբերել, որոնք օգտագործվել են աստղագիտական դիտումների համար, գրում է China Daily-ն:
Գիտնականների հավաստմամբ՝ այս գտածոներն Արևելյան Ասիայում հանդիպող համանման գիտությունների մասին վկայող ամենահին բացահայտումն են: Մինչ այս համարվում էր, որ այդ տարածաշրջանում նման պարագաները հայտնվել են ավելի ուշ՝ մոտ 4200 տարի առաջ:
Պեղումների ժամանակ Չժենչժոու քաղաքի շրջակայքում գտնվող Ցինտայ բնակավայրի դարավոր ավերակների վայրում հնագետների խումբը համալիր փորձարկման է ենթարկել գտածոները, որոնք հազարավոր տարիներ առաջ Մեծ արջի համաստեղությունն ուսումնասիրելու համար նախատեսված միասնական մոդելի մաս են կազմել:
Մասնագետների խոսքով՝ հնում մարդիկ համանման պնակներն օգտագործել են հնարավոր կրոնական ծեսերի անցկացման համար կանոնավոր զոհաբերությունների ամսաթվերը որոշելու համար:
www.tert.am