ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 2, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Հուլիսի 1-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբին ընդունել է ՉԺՀ պետխորհրդի վարչապետ Լի Կեցիանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք նոր գաղափարներ ֆորումի հետագա ընդլայնման և գործունեության վերաբերյալ:
Վարչապետ Լի Կեցիանը ընգծել է, որ Չինաստանի կառավարությունը շարունակելու է աջակցել ֆորումի կազմակերպմանն ու անցկացմանը հետագայում ևս: Վարչապետի ավելացրել է,որ ֆորումը չափազանց կարևոր հարթակ է համաշխարհային տնտեսական հարցերը ևս մեկ անգամ քննարկելու և լուծումներ փնտրելու համար:
Շվաբը իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետից ցուցաբերած աջակցության և պատրաստակամության համար: