ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 22, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանում երբեք չեն նվիրում ժամացույց, կանաչ գլխարկ, սուր առարկաներ (դանակ, մկրատ) կամ ցանկացած իր, որը փաթեթավորված է սպիտակ թղթով, ժապավենով կամ ծաղիկով: Ժամացույց և մահ բառերը չինարենում միևնույն հնչողությունն ունեն, հետևաբար ժամացույց նվիրելը աղետաբեր և չարագուշակ բան է խորհրդանշում:
Ամուսնացած տղամարդուն կանաչ գլխարկ նվիրելը ենթադրում է, որ վերջինիս կինն անհավատարիմ է: Սա ևս բառերի հնչյունաբանական նմանության հետևանք է:Մկրատը կամ դանակը, զուտ տրամաբանորեն, խորհրդանշում են ընկերության, հարազատության կամ գործնական հարաբերությունների ավարտ:
Գույները ևս մեծ կարևորություն ունեն Չինաստանում: Սպիտակը սգո գույն է, հետևաբար ուրախ առիթների համար պետք է խուսափել սպիտակ թղթով կամ ժապավենով փաթեթավորված իրեր և սպիտակ գույնի ծաղիկներ նվիրելուց: Նվերը երբեք չեն բացում հյուրերի ներկայությամբ, որպեսզի այն չհավանելու դեպքում ստիպված չլինեն կեղծ գոհունակություն արտահայտել:
www.IGift.am