ԵՐԵՎԱՆ,ՕԳՈՍՏՈՍ 28, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: ” Միասնական ճակատագիր” խորագրով “Գոտի և Ճանապարհ” նախաձեռնությանը նվիրված վավերագրական ֆիլմը Չինաստանում մեծ էկրաններ կբարձրանա օգոստոսի 30-ից:
95-րոպեանոց ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցել է 300 հոգի,որոնք երկու տարիների ընթացքում անցել են շուրջ 300 հազար կիլոմետր Ասիայում, Աֆրիկայում , Եվրոպայում և հարցրել մարդկանց կարծիքը “Գոտի և Ճանապարհ ” նախաձեռնության մասին: