ԵՐԵՎԱՆ,ՍԵՊՏԵՄԲԵՐ13, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Յուրաքանչյուր ազգ ունի գեղեցկության իր պատկերացումները: Ու չնայած վերջիններս կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում՝ լեզուն չի վարանում ամրագրել դրանք իր հիշողության մեջ:
Օրինակ, չինացիները «գեղեցիկ» բառը պատկերում են այծի պոզերով գլխարկ կրող մարդու տեսքով, քանի որ ժամանակին հագնվելու նման ոճը համարվել է գրավիչ:
«Գեղեցիկ» նշականող 美 հիերոգլիֆի ստորին հատվածը (大) պատկերում է թևերը պարզած մարդու, իսկ վերին հատվածում կարելի է տեսնել «այծ» նշանակող ⺷ մասնիկը:
Մեկ այլ բացատրության համաձայն՝ 美 հիերոգլիֆը ժամանակին նշանակել է «խաղաղասեր և բարեհաճ», քանի որ այծերը հաճախ օգտագործվում էին այնպիսի բարեհաճ համարվող առիթների համար, ինչպիսիք էին զոհաբերությունները: 🦌 Բացի այդ, հին ժամանակներում խաղաղասեր լինելը համարվում էր գեղեցիկ որակ:
Դե, ինչպես ասում են, գեղեցկությունը ճաշակի հարց է կամ էլ … այծի պոզերով գլխա՞րկն է, որ քեզ պետք է գեղեցկացնի:
Հոդվածը՝ Լիլիթ Դրամփյանի