ԵՐԵՎԱՆ,ՍԵՊՏԵՄԲԵՐ18, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինական Հուբեյ նահանգում կառուցվել է նոր կամուրջ, որն անվանում են Չինաստանում առաջին «էկոլոգիական մայրուղին»:
Հետաքրքրական է, որ 4 կմ երկարությամբ կամուրջը ձգվում է ոչ թե գետի մի ափից մյուսը, այլ անցնում է դրա երկայնքով:
Ինչպես նշում է Big Picture-ը, կամուրջն այս կերպ կառուցելը ոչ թե ինքնատիպ ինժեներական լուծում է, այլ բնությունը, մասնավորապես կանաչ տարածքները, պահպանելուն ուղղված քայլ:
Աղբյուրը մանրամասնում է, որ կամուրջը գետի երկայնքով է կառուցվել, որպեսզի շինարարական աշխատանքների պատճառով անտառահատումներ տեղի չունենան:
www.tert.am