ԵՐԵՎԱՆ,ՍԵՊՏԵՄԲԵՐ24, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Պեկին ԷԿՍՊՈ 2019-ի հայկական տաղավարում անցկացվեց Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում չինական կողմը եւս մեկ անգամ կարեւորեց Հայաստանի հետ տարածաշրջանային համագործակցությունը առեւտրի, բարձր տեխնոլոգիաների զարգացման, հանքարդյունաբերության ինչպես նաեւ տարածքային կառուցապատման ոլորտներում՝ բարձր գնահատելով ԵԱՏՄ-ՄԳՄՃ խորացող հարաբերությունների դերը այդ գործընթացում։