MISS TOURISM 2019-ի մասնակիցները ժամանել են Ցինդաո
October 3, 2019
Մեկնարկել է չինական միջազգային բալետի փառատոնը
October 4, 2019

Գոտի և Ճանապարհ Լրագրողական Ցանց նախաձեռնությանը մասնակցում են 50 երկրներից

ԵՐԵՎԱՆ,ՀՈԿՏԵՄԲԵՐ 3ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:   Պեկինում կիրակի օրը կայացել է “Գոտի և Ճանապարհ Լրագրողական Ցանց” համագործակցության և փոխանակման  նորաստեղծ հարթակի առաջին նիստը: Նախաձեռնությունը հեղինակել է  Լրագրողների համաչինական ասոցացիան,որին միացել են “Գոտի և Ճանապարհ” նախաձեռնության մասնակից մի շարք պետությունների հասարակական և պետական կազմակերպություններ:

  Պաշտոնական արարողության ընթացքում Կոմունիստական կուսակցության կենտրոնական հանձնաժողովի ներկայացուցիչը ըդգծել է, որ լրագրությունը փոխել է աշխարհը՝ ավելի կարևոր դարձնելով տեղեկատվության փոխանակումը:

   Առաջիկա 5 տարիները ընթացքում նախաձեռնության նախագահության պարտականությունները կստանձնեն Չինաստանի, Ռուսաստանի,Ղազախսատնի,Ինդոնեզիայի,Արգենտինայի և Նիգերիայի համաբովանդակ կամակերպությունները:

  Նախաձեռնությանը պաշտոնապես միացել են հասարակական և պետական լրագրողական կազմակերպությունների 50 երկրներից: