Հայտնի են Չինաստանի ամենախոշոր ձեռնարկությունները
October 10, 2019
Մարչելո Լիպին կարևոր է համարել Գուամի հավաքականի դեմ տարած հաղթանակը
October 11, 2019

Նոր երկաթգծային երթուղին դեպի ԵՄ երկրներ մեկնարկեց Ուսի քաղաքից

 ԵՐԵՎԱՆ,ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  Հոկտեմբերի 10-ին 82 վագոններից կազմված “eWTP Cainiao” բեռնատար գնացքը  Չինաստանի Ուսի քաղաքից մեկնել է դեպի Եվրոպա: Գնացքի վերջին կանգառը Եվրոպայում բելգիական Լյոժ քաղաքն է: Ուսիից մեկնող գնացքը կանգ կառնի  “Գոտի և Ճանապարհ” նախաձեռնության  մասնակից երկրների շուրջ 37 քաղաքներում և նավահանգիստներում:

Սա արդեն 11-րդ երկաթգծային ուղին է ,որը կապում է Չինաստանը Եվրոպական երկրների հետ: