Թիմ Քուկը Ցինխուայի տնտեսագիտության և կառվարման ինստիտուտի խորհրդի նախագահ
October 25, 2019
Բելառուսական ապրանքները ներկայացված են “Խորգոս” ազատ առևտրի գոտում
October 25, 2019

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը ընդունել է ՀՀ ԱԺ փոխնախագահին

ԵՐԵՎԱՆ,ՀՈԿՏԵՄԲԵՐ 25 ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:   ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնել են, որ հանդիպման նպատակն է նպաստել երկու պետությունների քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա կապերի ամրապնդմանը, խորացնել համագործակցությունը հնարավոր այն բոլոր ուղղություններով, որոնք կլինեն ի նպաստ միջպետական հարաբերությունների զարգացմանը:

Վահե Էնֆիաջյանը կարեւորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը՝ արժեւորելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առկա զարգացման հեռանկարները: Նա նշել է, որ փոխգործակցային եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շնորհիվ հնարավոր է պետությունների միջեւ ձեւավորել փոխըմբռնման եւ գործակցության նոր հարթակներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ եւ դյուրին ընթացակարգերի ձեւավորման հարցերը:

Կողմերն ընդգծել են երկու բարեկամ ժողովուրդների միջեւ ձեւավորած բարիդրացիական հարաբերությունները եւ հետագա համագործակցության հնարավորության մեծ ներուժը:

www.news.am