ԵՐԵՎԱՆ,ՆՈՅԵՄԲԵՐ 16 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Սիան /Xi’an/ քաղաքը Շանսի նահանգի մայրաքաղաքն է: Սիանը Չինաստանի չորս հնագույն մայրաքաղաքներից ամենահինն է: Այն հանդիսացել է ամենախոշոր կայսերական դինաստիաների մայրաքաղաքը,այդ թվում Հան և Թան դինաստիաների կենտրոնը:
Սիանը համարվում է Մետաքսի ճանապարհի սկիզբը և Ցին Շի կայսեր տերակոտա բանակի հայրենիքը :
Շուրջ 13 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը այսօր համարվում է մշակույթի, կրթության և զբոսաշրջության կենտրոն: 2012 թվականից ի վեր Սիանը համարվում է Չինաստանը ամենարագ և կայուն զարգացող քաղաքներից մեկը: