ԵՐԵՎԱՆ,ՆՈՅԵՄԲԵՐ 25 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի Չոնցին քաղաքում կառուցված “Մեկ սրտի կամուրջը” միջազգային հարթակում արժանացել է բարձր գնահատականի:
Կամուրջը կառուցված է 716 բամբուկի ձողերից,այն ունի 21 մետր երկարություն և 3 մետր լայնություն: Կամուրջի շինարարները նախատեսում են, որ այն կծառայի շուրջ 20 տարի:
Կամուրջը ներկայացվել է RICSAwards-ին որպես բնապահպանական նշանակության/Eco-friendly/ ենթակառուցվածք և արժանացել է շինարարական և բնապահպանական ոլորտի բարձրագույն մրցանակին: