ԵՐԵՎԱՆ,ԴԵԿՏԵՄԲԵՐ 4 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանում տարիներ առաջ սկսված հանրային զուգարանների բարեփոխման ծրագիրը լավագույնս արտահայտվում է Սիան քաղաքում:
Սիանի քաղաքային իշխանությունները հանրային զուգարանները վեր են ածել իսկական հանգստի վայրերի,որտեղ կարելի է գիրք կարդալ և լիցքավորել հեռախոսը: Հատուկ ուշադրություն է դարձվում հանրային զուգարրաների դիզայնին և նրանցից մի քանիսը պատրաստված են ռետրո ոճի մեջ:
Այս փաստը մեծ արձագանք է ստացել Սիան այցելած զբոսաշրջիկների կողմից: