Պեկինում բացվել է չին-տաջիկական մշակութային փոխանակման կենտրոն
December 28, 2019“Հոնցի” մակնիշը գերազանցել է 2019-ի վաճառքների պլանը
December 30, 2019
ԵՐԵՎԱՆ,ԴԵԿՏԵՄԲԵՐ 30 ,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինական մշակութային պարբերականներից մեկը հարցում է անկացրել 2001 քաղաքացիների շրջանում և փորձել պարզել նրանց վերաբերմունքը “Հանֆու” / Հան դինաստիայի ավանդական հագուստ/ հագուստի վերաբերյալ:
Հարցվածների 65,4 տոկոսը հաստատել է, որ դրական է վերաբերվում ավանդական հագ ու կապին,իսկ շուրջ 44 տոկոսը նման հագուստ կրել է:64 տոկոսը հաստատել է,որ վերջին 2 տարիների ընթացքում երիտասարդները կրում են ավանդական հագուստ զբոսանքի և խնջույքների ընթացքում,իսկ ընդհանուր առմամբ հարցվածների 96 տոկոսը դրական է գնահատել ավանդական հագուստի վերածնունդը: