ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 14,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Պեկինի BigData-Research հետազոտական կենտրոնը հրապարակել է զեկույց չինացիների գրքեր կարդալու վերաբերյալ: Համաձայն զեկույցի ամեն չինացի միջինում կարդացել է 5 գիրք և 3 էլեկտրոնային գիրք:
Զեկույցում նաև ասվում է, որ էլ գրքեր կարդացող չինացիների թիվը աճել է 300 միլիոնով,իսկ ընթերցողների 86 տոկոսը կազմում են 35-ը չլրացած երիտասարդները:
Էլեկտրոնային գրքեր տրամադրող հարթակները 2019 թվականին Չինաստանում ստացել են 725 միլիոն դոլարի եկամուտ: