ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 15,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Սինխուա լրատվական գործակալությունը հայտնում է, որ արդեն Պեկին են ժամանել իսպանացի պարողները Barcelona Flamenco Ballet խմբից:
Մեկ շբաթից Պեկինում գտնվող Չինաստանի կատարողական արվեստի ազգային կենտրոնում կներկայացնեն “Ֆլամենկոյի վերածնունդը” պարային շոու ծրագիրը,որը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում:
Ներկայացման բեմադրիչը աշխարհահռչակ բալետմեստեռ Դեվիդ Մոլինան է:
Կայքից տեղեկանում ենք,որ ներկայացման տոմսերը վաղուց սպառվել են: