ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 16,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Սինխուա լրատվական գործակալությունը տեղեկացնում է,որ չինական քաղաքացիական ավիացիան զարգանում է արագ տեմպերով և հավակնում է 2020-ին դառնալ աշխարհում խոշորագույնը:
International Air Transport Association-ը հայտարարել է,որ 2019 թվականին Չինաստանի քաղաքացիական ավիացիայի եկամուտները կազմել են 154 միլիարդ դոլար: 2019-ի ընթացքում չինական քաղաքացիական ավիացիան սպասարկել է շուրջ 660 միլիոն ուղևորի թռիչք և տեղափախել շուրջ 8 միլիոն տոննա օդային կարգո,ինչը 7,9 տոկոսով ավելին է 2018-ի համեմատ: