ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 17,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Հունվարի 6-ին կայացած ասուլիսի ընթացքում Չինաստանի մշակույթի և տուրիզմի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է,որ Չինաստանում աղքատության դեմ պայքարում են մշակույթի և տուրիզմի միջոցով:
Հունվարի սկզբին Համաչինական մշակույթի և զբոսաշրջության համաժողովի ընթացքում նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է մի շարք ծրագրեր,որոնք ուղղված են եղել մշակույթի և տուրիզմի զարգացմանը համեմատաբար ավելի աղքատ բնակավայրերում և գյուղերում:
2019 թվականին ՉԺՀ կառավարությունը հատկացրել է 5,13 միլիոն դոլար գյուղական համայնքներում 263 ոչ նյութական մշակույթի ստոդիաներ ստեղծելու համար,որտեղ աշխատանքով են ապահովվել հարյուրավոր գյուղացիներ,ովքեր կզբաղվեն ոչ նյութական մշակութային արժեքների վերակագնման աշխատանքներով: Միաժամանակ 240 գյուղական համայնքներում հատկացվել է 3,3 միլիարդ յուան ՝ տուրիստական ենթակառուցվածքներ ստեղծելու համար: 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ կատարվել է 329 տուրիստական ենթակառուցվածքների կառուցապատման ծրագիր:
Գյուղական համայնքներում ավելի քան 6000 մարդ անցել է վերապատրաստում տուրիստներին մատուցվող ծառայությունների և մշակութային արժեքների ներկայացման ոլորտներում:
2020 թվականին ՉԺՀ կառավարությունը կշարունակի և կընդլայնի իր աջակցությունը գյաղուական համայնքներին ՝ տուրիզմը զարգացնելու նպատակով:
Նյութը Գոռ Սարգսյանից