ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 23,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: 2020 թվականին լրանում է չին-իտալական դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակը, որի շրջանակներում անց են կացվելու 100-ից ավելի մշակույթային միջոցառումներ: Հենց դիվանագիտական կապերի 50-ամյակի շրջանակներում հունվարի 21-ին Հռոմում մեկնարկել է Իտալիա-ՉԻնաստան մշակութային և տուրիստական փառատոնը:
Փառատոնի մեկնարկը տվել է Չինաստանի մշակույթի և տուրիզմի նախարարը, որը իր ողջույնի խոսքում անդրադարձել է Չինաստանի և Իտալիայի քաղաքակրթական կապերին և հաստատել,որ Իտալիան “Գոտի և Ճանապարհ” նախաձեռնության ամենաակտիվ մասնակիցներից է:
Իտալիայի կառավարության չին-իտալական մշակութային կապերի համակարգող Ֆրանչեսկո Ռուտելլին “Սինխուա” լրատվականին հայտնել է,որ փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումները կստեղծեն հումանիտար ոլորտում չին-իտալական գործակցության նոր հնարավորություններ: