ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 24,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ճան Յապինը անց է կացրել ասուլիս և խոսել է ակադեմիայի ձեռքբերումների մասին:
Իր խոսքում նա նշել է,որ Չինաստանի գիտությունների ակդեմիան համաձայնագրեր ունի 174 կազմակերպությունների հետ աշխարհի 61 երկրներից և 2020 թվականին ընդլայնելու է համագործակցության աշխարհագրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Փոխնախագահ Ճանը կարևոր ձեռքբերում է համարել “Ճանապարհ և գոտի” միջազգային գիտական ալիանսի ստեղծումը: