Չինական Elephant Robotics-ը ստեղծել է ռոբոտ-կատուները
January 30, 2020C-trip-ը ներկայացրել է տվյալներ 2019-ի վերաբերյալ
January 31, 2020
ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 30,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցում տոնական տրամադրություն էր։ Այստեղ,ուր ուսուցանվում է չինարեն լեզուն,նշվում էր տարվա սկիզբը Արևելյան տոնացույցով։Հեաքրքիր սյուժե էր ներկայացվում. հայ աշակերտը ավանդական Նոր տարին և Սուրբ Ծնունդը Հայաստանում նշելուց հետո գնում է Չինաստան իր հասակակից բարեկամների հետ նշելու նոր տարին՝ ճանաչելու երկիրը, տոնական ավանդույթները, կերակուրները, ազգային երգ-երաժշտությունը։
Հետո այդ ամենին ականատես եղան բոլոր նրանք,ովքեր ներկա էին դպրոցականների ցուցադրած տեսարաններին՝փոքրիկ բեմականացումների տեսքով։ Աշակերտները ոչ միայն հասկացել էին իրենց չին բարեկամների տոնական տրամադրությունը, այլև իրեն ասելիքը արտահայտում էին չինարեն լեզվով և ինչպես մասնագետներն էին հավաստում ՝բավականին գրագետ արտասանությամբ։
Չինարենով բարեմաղթանքներ և երգեր հնչեցին,պարեցին ինշպես կանեին իրենց չինացի հասակակիցները՝ուրախ ու ջերմ տրամադրություն հաղորդելով ներկաներին՝ուսուցիչներին,իրենց ծնողներին ու հասակակիցներին։
Բնականաբար այս ամենի հետ կապված գնահատանքի խոսքեր հնչեցին Հայաստանում գործող Կոնֆիցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Վան Չանծուենի,հայաստանյան կողմի տնօրեն Գոռ Սարգսյանի,դպրոցի խորհրդի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի, ՀՀ կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանի,դպրոցի շրջանավարտների միության նախագահ Սեյրան Ավագյանի, դպրոցի տնօրեն Գարեգին Ներսեսյանի կողմից։Նրանք ընդգծեցին,որ շատ են կարևորում հայ-չինական հազարամյակների պատմություն ունեցող կապերի անընդհատ զարգացումը,միջմշակութային,այդ թվում և կրթական կապերի ընդլայնումը,որին առանձնահատուկ նշանակություն տալիս չինական կողմը՝զարգացնելով չինարենի ուսուցումը Հայաստանում։
http://orer.eu/