ԵՐԵՎԱՆ,ՓԵՏԵՐՎԱՐ 24,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Վերջերս ամերիկյան CNN հեռուստալիքը հրապարակել է աշխարհի ամենագեղեցիկ փողոցների TOP-10-ը: Տասնյակի առաջին տեղը զբաղեցրել է Չընտու քաղաքի Ծինլին փողոցը(JinliStreet, Chengdu, China) :
Ծինլին փողոցը Սիչուան նահանգի գլխավոր առևտրական ուղղություններից է և ունի 1800 տարվա պատմություն: Փողոցը տուրիստական կենտրոն է,այստեղ կարելի է հանդիպել փայտե տներ և խանութներ,որոնք Ցին կայսրության կառավարման դարաշրջանում են կառուցվել: