ԵՐԵՎԱՆ,ՓԵՏԵՐՎԱՐ 27,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Ռուսաստանի մի շարք համալսարաններ կկազմակերպեն առցանց դասընթացներ իրենց չինացի ուսանողների համար, ովքեր չեն կարողացել Գարնան տոնից հետո վերադառնալ Չինաստանից կարանտինային պայմանների պատճառով:
Օրինակ Վլադիվաստոկի պետական համալսարանը ունի 400 չինացի ուսանող, որոնց մեծ մասը չի հասցրել վերադառնալ Ռուսաստան,սակայն համալսարանի ղեկավարությունը կկազմակերպի անհատական առցանց դասընթացներ նրանց համար,որպեսզի այդ ուսանողները հետ չմնան դասավանդվող ծրագրից: