ԵՐԵՎԱՆ,ՓԵՏԵՐՎԱՐ 28,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Մոնղոլիայի նախագահն այցով գտնվում Է Չինաստանում: Բանակցություններից հետո, որոնք կայացել են փետրվարի 27-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տանը, նա որպես աջակցություն Չինաստանին, որը պայքարում Է կորոնավիրուսի համաճարակի դեմ, Սի Ծինպինին Է հանձնել հավաստագիր, որը վկայում Է չինական կողմին որպես նվեր 30 հազար ոչխար փոխանցելու մասին: