ԵՐԵՎԱՆ,ՄԱՐՏ 12,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Համացանցային առևտրի ոլորտում աշխատող Alibaba ընկերության հիմնադիրը՝ Ջեք Ման, իր հիմնադրամի և Weibo կայքի միջոցով չորեքշաբթի հայտնել է կորոնավիրուսից տուժած երկրներին մեծ օգնություն տրամադրելու մասին։ Համաձայն հաղորդագրության նա կհատկացնի 1,8 միլիոն պաշտպանիչ դիմակ և 100 000 պաշտպանիչ պարագա :
Միլիարդատիրոջ խոսքով՝ օգնությունը կբաժանվի ամենաշատ տուժած եվրոպական երկրների, այդ թվում՝ Իսպանիայի և Իտալիայի միջև։
Հիշեցնենք, որ դեռևս ամսվա սկզբին Ջեք Ման արդեն 1 միլիոն դիմակ էր տրամադրել Ճապոնիային և Հարավային Կորեային։
Նա հունվարին 100 միլիոն յուան է ($14.4million) փոխանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքներին։