Բժշկական խմբերը լքում են ՎուԽանը՝ վերադառնալով տուն
March 19, 2020
ԱՄՆ վերդառնալուց հետո ես հասկացա,որ Չինաստանն ավելի անվտանգ է
March 20, 2020

Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոցի մասին

ԵՐԵՎԱՆ,ՄԱՐՏ 20,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:      Չինաստանի իշխանությունները մտադիր են COVID-19 թոքաբորբի բուժման համար օգտագործել հակագրիպային «Ավիգան» դեղամիջոցը, հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Ըստ կենսատեխնոլոգիայի զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Ճան Սինմինի, Չինաստանի իշխանությունները դեղամիջոցը փորձարկել են Վուխանում և Շենճենում: Թեստերին մասնակցել են համապատասխանաբար 240 և 80 հիվանդներ:

Միջինում երկուսուկես օրվա ընթացքում կարգավորվել է հիվանդների ջերմությունը. առանց դեղորայքի օգտագործման, այդ պրոցեսը տևել է ավելի քան չորս օր: «Ավիգանի» օգտագործումից չորս ու կես օր անց, դադարել է հիվանդների հազը: Դեղորայք չընդունած հիվանդների մոտ կորոնավիրուսի այս ախտանիշն անցել է գրեթե վեց օրվա ընթացքում:

 Միևնույն ժամանակ, Ճան Սինմինը շեշտել է, որ դեղորայքի ընդունումից չորս օր անց հիվանդները կորոնավիրուսի կրկնակի թեստավորում են անցել, որը բացասական արդյունք է ցույց տվել: Դեղորայք չընդունած հիվանդների կրկնակի թեստավորումը բացասական է եղել միայն 11 օր անց:
Նյութը ՝www.1in.am