ԵՐԵՎԱՆ,ԱՊՐԻԼ 9,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Tatevik Petrosyan-ը իր ՖԲ էջում գրում է.
Տգեղ է ուրիշների նամակները կարդալ, բայց սա այդ դեպքը չէ, սա՝ չինական փափուկ ուժի գերազանց կիրառումներից է, որից շատ բան ունենք սովորելու: Վերջին երկու ամիսների ընթացքում՝ բացի Հայաստանից, Չինաստանն օգնություն է ուղարկել տասնյակ երկրների: Յուրաքանչյուր երկրին ուղարկված օգնության արկղերի վրա գրված են եղել կա՛մ ոգևորող խոսքեր, կա՛մ տվյալ երկրի հայտնի ասույթներից: Ստորև մի քանիսը.
Իտալիա – Մենք միևնույն ծովի ալիքներն ենք, միևնույն ծառի՝ տերևները և միևնույն պարտեզի՝ ծաղիկները: (Հռոմեական պատմական գործիչ, ստոտիկ փիլիսոփա Սենեկայի հայտնի խոսքերից)
Մալայզիա – Մենք միասին ենք բարձրանում սարը և միասին իջնում՝ ձորը (Մալայզիական հայտնի ասույթ)
Կորեա – Հեռավորությունը չի կարող մեզ բաժանել և մենք բոլորս ապրում ենք միասնական աշխարհում: (Հայտնի հին կորեացի գիտնական Ցո Ցի Ուանի հայտնի պոեմից մի հատված: Չինական Թան դինաստիայի ժամանակահատվածում գիտնականը ուսանել է Չինաստանում:)
Հունաստան – Համերաշխություն, բարեկամություն, քաջություն
Հայաստան – Թող որ մեր բարեկամությունը լինի բարձր քան Արարատ լեռն է և երկար քան Յանձը գետը
Հնդկաստան – Չինաստան և Հնդկաստան՝ բարեկամության երկար պատմություն
Ֆիլիպիններ – Առա՛ջ Ֆիլիպիններ
Իսկ ահա Ճապոնիայից Չինաստան ուղարկված օգնության արկղերի վրա գրված են եղել՝ Մենք ունենք տարբեր սարեր և գետեր, բայց կիսում ենք միևնույն արևը, լուսինը և երկինքը: (Թան դինաստիայի ժամանակահատվածի հայտնի պոեմներից մեկը)