Հայնան կղզում ներդրումներ կատարելու համար գործում է թեժ գիծ
April 15, 2020
Մոսկվայի քաղաքապետը խորհրդակցություն է անցկացրել Չինաստանից ժամանած մասնագետների հետ
April 16, 2020

Հայնան կղզում ներդրումներ կատարելու համար գործում է թեժ գիծ

ԵՐԵՎԱՆ,ԱՊՐԻԼ 15,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:     Նոր տեսակի վիրուսի հաղթահարումից հետո Չինաստանի ամբողջ տարածում իրականացվում են տնտեսական կորուստների վերականգնմանն ուղղված ծրագրեր: Առանձին նահանգներում իրականացվում են առանձին ծրագրեր, որոնք կոչված են վերականգնելու տնտեսությունը:

Հայնան նահանգում մշակել են ծրագիր, որը թույլ կտա ներդրումներ կատարել կղզում ամբողջովին նոր պայմաններով,իսկ փաթեթներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար տեղի իշխանությունները գործարկել են թեժ գիծ: Թեժ գիծը խորհրդատվությունը կազմակերպում է ինչպես հեռախոսով այնպես էլ առցանց Խորհրդատվություն կարելի է ստանալ բացի չիանարենից նաև անգլերեն, ռուսերեն, ճապոներեն, ֆրանսերեն և գերմաներեն:

Նահանգի լրատվական գործակալություններից մեկը փոխանցում է, որ թեժ գծից արդեն օգտվել են գործարարներ մի շարք երկրներից,այդ թվում Նիդերլանդներից, ԱՄՆ-ից, Սինպագուրից և այլն:

Թեժ գիծ ներդրումների վերաբերյալ ամբողջական խորհրդատվություն ստանալու համար:

+86 /10/4008-413-413