ԵՐԵՎԱՆ,ԱՊՐԻԼ 18,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանում անցկացվող ներկրմանն ու արտահնմանը նվիրված ամենամեծ տոնավաճառը գործում է ամեն տարի 1957 թվականից ի վեր,սակայն Գուանճոույի տոնավաճառը(Guangzhou Fair) այս տարի առաջին անգամ կանցկացվի առցանց:
Տոնավաճառի առցանց կազմակերպումը վստահվել է Tencent կազմակերպությանը,որը հանդիսանում է Wechat-ի օպերատորը: Կազմակերպությունը հայտնել է,որ սա աննախադեպ և մաշտաբային միջոցառում է լինելու և իրենք օգտագործելու են ամենա ժամանակակից տեխնոլոգիաները:
Այս տարի նախատեսվում է ունենալ շուրջ 200 հազար կազմակերպություն,որոնք կներկայացնեն իրենց ապրանքատեսականին և մի քանի անգամ ավելի այցելուներ,որոնք պետք է առցանց ծանոթանան կազմակերպությունների առաջարկներին: