Գոռ Սարգսյան
Կոֆուցիուսի ինստիտուտի տնօրեն,պ.գ.թ.
ԵՐԵՎԱՆ,ԱՊՐԻԼ 18,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Հանրային դիվանագիտությունը տարիների ընթացքում ստացել է տարբեր ձևակերպումներ և մեկնաբանություններ,սակայն ժամանակի ընթացքում մի շարք վերլուծաբաններ այն կապել են ուղղակիորեն «իրականացնող երկրի» վարկանիշի բարձրացման հետ: Հանրային դիվանագիտության էլեմենտները և շահառուները ժամանակի ընթացքում ավելանում են , իսկ պետական մարմինները ավելի համակարգված և նպատակային են սկսել օգտագործել հանրային դիվանագիտության էլեմենտները:
Հանրային դիվանագիտության էլեմենտները շատ են,սակայն այստեղ կդիտարկենք դրանցից մեկը` hամացանցը ,որը փորձագիտական հանրությանը ավելի շատ հայնտի “Digital Diplomacy”, “ E-diplomacy “ ,”Web diplomacy” անվանումներով: Ամյուամենայնիվ, կարևոր է ընդգծել, որ մեր օրերում համացանցի և տեղակատվական միջոցների սերտաճումը մեզ հնարավորություն է տալիս այս բոլոր եզրույթները դիտարկել միասին՝ տեղեկատվական դաշտում հանրային դիվանագիտության իրականացման համատեքստում:
Մի շարք պետությունները համակարգված ձևով իրականացնում են իրենց պետությունների իմիջի բարձրացմանը միտված գործունեություն համացանցի միջոցով: Հիմնականում մեզ ծանոթ հարթակներն են Twitter-ը և Facebook-ը, որտեղ առանձին երկրի պաշտոնատար անձիք պարբերաբար տեղեկատվություն են հայտնում իրենց երկրում իրականացվող իրադարձությունների մասին:
Մի փոքր այլ է վիճակը Չինաստանում գործող սոցիալակնան հարթակների դեպքում, քանի որ Twitter-ը,Facebook –ը ունեն սահմանափակումներ և շատ փոքր թվով հետևորդներ: 2010 թվականից Չինաստանում արտասահմանցի դիվանագետների կողմից սկսվեց ակտիվորեն օգտագործվել “Weibo” սոցիալական ցանցը, որը ըստ երևույթին աշխարհում ամենամեծն է և ունի ավելի քան 500 միլիոն ակտիվ օգտատեր: Իհարկե մեկ այլ հարթակ, որը լայն կիրառություն ունի Չինաստանի քաղաքցիների շրջանում Wechat –ն է /մեզ ավելի հայտնի որպես չինական Twitter/:Wechat-ը իր օգտագործման առումով հիմնավին տարբերվում է “Weibo” –ից,որը ավելի շատ ազատ հարթակ է տեղեկատվություն ստանալու համար,իսկ Wechat-ը նմանվում է մեծ թվով օգտատերեր ունեցող մեսենջերի:
Չինաստանում գործող արտասհմանյան մի շարք դեսպանություններ և դիվանագետներ գործարկել են պաշտոնական էջեր “Weibo” սոցցանցում, որը Կանադացի դիվանագետներից մեկը անվանել էր «weiplomacy» :Տերմինը լայն տարածում գտավ արտասահմանցի դիվանագետների շրջանում: Սոցցանցում առաջիններից մեկը պաշտոնական էջ է բացել Ճապոնիայի դեսպանությունը, իսկ ամենից շատ հետևորդներ ունի Իսրայելի դեսպանությունը: Դեսպանությունների պաշտոնական էջերում տեղեդրվում են տարբեր տեղեկատվություններ: Պետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերվող տեղեկատվություններ, երկրի մշակութային միջոցառումների մասին լուրեր և տուրիստական հոլովակներ: Իհարկե, օգտատերերի մեկնաբանությունները լինում են դրական և բացասական,ինչը հնարավորություն է տալիս դիվանագետներին շոշափել չին հասարակության շրջանում տրամադրությունները և ավելի արդյունավետ օգտագործել հանրային դիվանագիտության այս գործիքը: Այն միաժամանակ ծախսատար չէ:
“Weibo” հարթակում ակտիվություն են դրսևորում մի շարք պետությունների դիվանագիտական ներկյացուցչություններ:Կատարած ուսումնասիրության արդյունքում հնարավոր եղավ պարզել , որ այս հարթակում պաշտոնական էջեր ունեն շուրջ 50 պետություններ,սակայն դրանցից առավել ակտիվ են 5-ը, որոնց իմիջը 2018 թվականին չինացի տեսաբան Յանցին գնահատել էր դրական հանրության շրջանում:
“Weibo” -ում առավել ակտիվ 5 դեսպանություններն են.
Կարծում եմ, որ ՀՀ դեսպանությունը նույնպես պետք արդյունավետ օգտվի հանրային դիվանագիտության գործիքներից ՝Չինաստանում ՀՀ իմիջը արդյունավետ բարձրացնելու համար: “Weibo” հարթակում էջ բացելը և գործարկելը շատ ռեսուրսներ չի պահանջում:
“Weibo” հարթակում Հայաստանի մասին տեղեկատվություն տարածող “Armenia” էջը այս պահին ունի 2800-ից ավել հետևորդ :