Սինծիան” (Ույղուրերեն: شىنجاڭ; Լատինատառ: Xinjang; (Չինարեն՝ 新疆 ,Xīnjiāng), պաշտոնապես “Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջան” (XUAR), Չինաստանի հյուսիս-արևմուտքում Չինաստանի ինքնավար մարզ է, ինչպես նաև այն իր տարածքով ամենամեծ շրջանն է Չինաստանում և ութերորդ մարզը ամբողջ աշխարհում՝ զբաղեցնելով ավելի քան 1,6 միլիոն կմ2: Սինծիանի մեջ է մտնում, վիճելի տարածք հանդիսացող Ակսայ Չինը, որը մտնում է Չինաստանի կազմում, իսկ Հնդկաստանը այդ տարածքի նկատմամբ ունի հավակնություններ: Սինծիանը սահմանակցու
մ է Մոնղոլիային, Ռուսաստանին, Ղազախստանին, Տաջիկստանին, Աֆղանստանին, Պակիստանին և Հնդկաստանին: Սինծիանը սահմանակցում է նաև Տիբեթի ինքնավար շրջանին և Գանսույի և Ցինհայի շրջաններին: Հայտնի Մետաքսի ճանապարհը անցել է այս շրջանով սկսելով շրջանի արևելքից մինչև իր հյուսիսարևմտյան սահման: Վերջին տասնամյակներում Սինծիանում հայտնաբերվել է առատ քանակությամբ նավթի և հանքանյութերի պաշարներ, և այժմ այն համարվում է Չինաստանի ամենախոշոր բնական գազ արտադրող շրջանը:
Այն տարբեր էթնիկ խմբերի հայրենիքն է, ներառյալ ույղուրների, հաների, ղազախների, տիբեթցիների, հույերի, տաջիկների, ղրղզների, մոնղոլների, ռուսների և սիբեների: Ազգային փոքրամասնությունների համար Սինծիանում կա վելի քան մեկ տասնյակ ինքնավար երկրներ և մարզեր: Սինծիանի տարածքի ընդամենը 9.7%-է պիտանի մարդկանց բնակության համար, քանի որ Սինծիանի հիմնական տարածքի պատված է լեռնաշղթաներով: