Ըստ մի չինական խոսքի` ժամանակը թռչում է նետի պես արագ (光阴似箭).”Իմ չինական պատմությունը”
January 24, 2022Իմ չինական պատմությունը.Անի Աղայան
January 31, 2022
Չինաստանն Այսօր,Հունվար 25,2022. Հունվարի 17-ին Չինաստանի Հունան նահանգի Յիֆեյշան ասեղնագործության արվեստի թանգարանում պաշտոնապես մեկնարկեց Չինաստանի գիտության և կրթության նախարարության չին և օտար լեզուների համագործակցության և փոխանակման կենտրոնի հովանավորությամբ Դալիանի օտար լեզուների համալսարանի կողմից կազմակերպված 2021 թվականի «Չինարեն լեզվի կամուրջ»-ի «Հայտնիների հայրենիքը, Չուսիանի շունչը» առցանց խմբակային փոխանակման ծրագիրը: Բացման արարողությանը ներկա է գտնվել և ելույթ ունեցել Դալիանի օտար լեզուների համալսարանի Չինական միջազգային կրթական պրակտիկայի և հետազոտական բազայի տնօրեն Ֆու Ցիոնը։ Բացման արարողությանը ներկա էին 157 մասնակից ուսանողներ Ինդոնեզիայից, Լաոսից, Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ու տարածաշրջաններից։
Առցանց խումբը հիմնականում հավաքագրված է Դալիանի օտար լեզուների համալսարանից, Հայաստանի Բրյուսովի անվան համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտից և Կոնֆուցիուսի դասարաններից, Ինդոնեզիայի Սեկոլա Իսլամ դպրոցից (Sekola Islam Athirah) և Լաոսի չինարեն լեզվի տեղական կրթական հաստատություններից:
Դասընթացը ունի ձայնագրված և հեռարձակվող դասեր Չինարեն լեզվի կամուրջ Ձմեռային ճամբար կայքում և Zoom հարթակում, այդ թվում մեկ շաբաթ տևողությամբ առցանց դասեր ( և 210 րոպե տևողությամբ ձայնագրված դասընթաց։ Դասընթացը հրավիրել է Հունան ասեղնագործության վարպետ և դիզայներ, Շան ասեղնագործության արվեստի թանգարանի տնօրեն, Հունան ասեղնագործության ժառանգորդ Մաո Շան-ին, Հունան ասեղնագրծության արվեստագործության վարպետ, Հունանի գեղարվեստի ակադեմիայի դասախոս Ճաո Բեյին-ին, Դալիանի օտար լեզուների համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի դասախոս Վեյ Սյուան-ին, Հունան ասեղնագործության ժառանգորդ Լի Ծին-ին և այլ մասնագետների դասախոսություններ կարդալու: Ուսուցման շրջանակն ընդգրկում է չինական ասեղնագործության համառոտ ներածություն, Հունան ասեղնագործության հիմնական ակնարկ, չինական ազգային փոքրամասնությունների ասեղնագործության ավանդը և Հունան ասեղնագործության տեխնիկայի դասընթացներ թեմաները: Չինարենի խմբակային առցանց դասը կվարի Դալիանի օտար լեզուների համալսարանի չինարենը որպես օտար լեզվի դասախոս Ճան Յուհոնը:
“Հունան” ասեղնագործությունը, որպես Հունան «նահանգի Էություն», երկար պատմություն ունի և հայտնի է թե Չինաստանում և թե արտերկրում։ Այն բազմիցս՝ որպես ազգային նվեր տրվել է օտարերկրյա պետությունների ղեկավարներին ու բարձրաստիճան անձանց։ Այն գնահատվել է որպես «հրաշալի վարպետություն, հիասքանչ գործ»։ Հունանի ասեղնագործության արտադրանքը ըստ արհեստագործության որակի կարելի է բաժանել տարբեր կատեգորիաների՝ հավաքածուի գործ, բարձրորակ գործ, բարձրորակ արտադրանք, սովորական արտադրանք (որակյալ գործ): Արհեստագործության որակն ընդհանուր առմամբ ամփոփվում է այս բառերով՝ հարթ, կոկիկ, մաքուր, լուսավոր, խիտ ու աշխույժ: Աշխատանքը որքան ճշգրիտ է արված, այնքան ավելի բարձր է գնահատվում: Իսկ արտադրանքի մեջ օգտագործվող մետաքսե թելը պետք է ունենա հարուստ և նուրբ փայլ, լիարժեք և մնայուն գույն և ամրություն: Օգտագործված ասեղնագործության հիմքը թեթև է և բարակ, հեշտ չի դեֆորմացվում և հեշտ չի փչանում: Ասեղնագործության նախշը նրբագեղ է և էլեգանտ։ Ասեղնագործ աշխատանքները հարթ են, նուրբ, միատեսակ, թեթև, համաչափ, ոչ խամրած, ունեն մետաքսե թելերի փափուկ փայլ։ Աշխատանքն ունի չփտելու, ցեց չընկնելու, չխամրելու առանձնահատկությունները։
«Չինարեն լեզվի կամուրջը» Չինաստանի գիտության և կրթության նախարարության չին և օտար լեզուների համագործակցության և փոխանակման կենտրոնի ծրագրերից մեկն է, որը հիմնականում կազմակերպում է ամառային ճամբարներ օտարերկրյա ուսանողների հսմսր, այցեր դեպի Չինաստան ուսումնական հաստատությունների տնօրենների համար, չինարեն լեզվի մրցույթներ, ակումբներ և ֆոնդային նախագծեր, չինարեն լեզվի կոնֆերանսներ օտարերկրացիների համար, «Չինարեն լեզվի կամուրջը» ամառային ճամբարներ, փոխանակումներ, «Չինարեն լեզվի կամուրջ» ակումբ՝ աջակցելու չինարեն լեզվի սիրահարներին ամբողջ աշխարհից փոխանակման գործունեություն իրականացնելու համար, «Չինարեն լեզվի կամուրջ» հիմնադրամ՝ աջակցելու միջազգային ոլորտում առաջխաղացմանը, մրցույթներ, ակադեմիական, հետազոտական նախագծեր և այլ միջոցառումներ։ Այս միջոցառումը Չինարեն լեզվի կամուրջի շրջանակներում կազմակերպել է Հունանի ասեղնագործության մշակույթի գնահատման և փորձի փոխանակման դասընթաց, որպեսզի տարբեր երկրների չինական մշակույթի և արվեստի սիրահարներին հնարավորություն ընձեռվի հասկանալ չինական ավանդական մշակույթն ու արվեստը և զգալ Հունան ասեղնագործության հմտությունների հմայքը: