ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 6, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: 84-ամյա չինացի Լյու Ֆապուն յոթ տարի առաջ սովորեց շրջել չմուշկներով հիշողության հետ կապված խնդիրները հաղթահարելու համար: Յոթ տարիների ընթացքում նա դարձավ մեծ սիրահար և չի բաժանվում իր չմուշկների հետ:
Թոշակի անցնելուց հետո Լյուն ճանապարհորդում է ամբողջ աշխարհով, այսօր նա արդեն եղել է շուրջ 90 երկրներում: Իր ճափորդությունների ընթացքում չինացի պապիկը շրջում է անվաչմուշկներով և լուսանկարվում տեղացիների հետ: