Հայաստանն ու Չինաստանը կապում են բազմադարյա ջերմ բարեկամական հարաբերությունները, իսկ երկկողմանի առևտրային կապերը մշտապես եղել բարձր մակարդակի վրա: Մեր օրերում, միջպետական բարձր մակարդակի շփումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն`առևտրա-տնտեսական փոխգործակցությունը խթանող բազմաբովանդակ ծրագրերի կյանքի կոչման շուրջ: Երեք տարի առաջ, ՀՀ նախկին նախագահի ու ՉԺՀ ղեկավարի միջև կնքնված հուշագիրը փաստորեն ազդարարեց Հայաստանի ու Չինաստանի համագործակցությունը`պատմական Մետաքսե ճանապարհի վերածննդին ուղղված աշխատաքները կազմակերպելու գործում:
Դե ֆակտո, հայ-չինական առևտրային հարաբերությունները սկիզբ են առել ու հասել գագաթնակետին դեռ անհիշելի ժամանակներից: Ավելին`Հայաստանը համարվել է կարևոր ու գրավիչ տրանզիտային գոտի` Արևելքի ու Արևմուտքի միջև: Այսօր էլ, մեր երկիրը, անգամ ներքին ու արտաքին խմորումների ֆոնին, պատրաստ է իր լուման ներդնել Մեծ մետաքսե ճանապարհի վերականգման գործում, որի նախաձեռնող կողմը հանդիսանում է անձամբ ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը:
Պահպանված լեգենդներն ու մեզ հասած կծկտուր տվյալները վկայում են, որ Եվրոպայի ու Ասիայի առևտրական կապերը հասել են գագաթնակեի դեռևս 6-րդ դարում, Հայաստանն էլ ծառայել է որպես տրանզիտային պլատֆորմ: Իր բազմաչարչար պատմության ընթացքում, Հայաստանը անցել է ծանրագույն փորձությունների միջով, բայց կարողացել է պահպանել իր ամուր դիրքերը պատմական Մետաքսե ճանապարհի վրա: Ավելին` պետության ներկայիս սահմանները, մինչև Արարատյան դաշտավայր կազմում է ուղու երրորդ գլխավոր ճյուղերից մեկը: Հայաստանի հինգ հիմնական մայրաքաղաքները, այդ թվում նաև Երևանը, կառուցվել են հենց այդ ճյուղի վրա: Ի դեպ, 2013 թ. «Մետաքսե ճանապարհի Սևծովյան միջանցք» ծրագրում են ընդգրկվել 43 մշակութային-պատմական դիտարժան վայրեր, որոնք գտնվում են Երևանի, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:
Ծրագրի շրջանակներում տեղադրվել են 148 ցուցանակներ, 114 ինֆորմացիոն պաստառներ, ստեղծվել են 77 հետիոտնային ու էքսպեդիցիոն երթուղիներ:
Նշենք, որ 21 դարում, ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի նախաձեռնությամբ, քայլեր են ձեռնարկվում`առևտրային ուղու վերականգման ուղղությամբ: (Աղբյուրը` http://russian.news.cn/economic/2015-06/12/c_134322080.htm)
Միքայել Մարգարյան,
«Չինաստանն այսօր» առցանց պարբերականի
Գլխավոր խմբագիր