Չինուհու լոնդոնյան զարմանահրաշ մարաթոնը
May 10, 2018
«Ես և Կոնֆուցիուսի ինստիտուտը». «Չինարեն լեզվի կամուրջ»-ը կրկին Երևանում
May 11, 2018

Միջազգային հեծանվային ֆեյրը Շանհայում

Bicycles are on display at the 2018 China International Bicycle Fair in Shanghai, on May 7. [Photo by Zhang Kun and Gao Erqian/chinadaily.com.cn]

Ավելի քան 180.000 քառակուսի մետր, չորս-հարկ, 6 սրահ… մի խոսքով Շանհայի ազգային էքսպո կենտրոն, 7,500 ապրաքանիշ ներկայացնում են իրեն հեծանիվները ու արտ տեխնոլոգիաները… ավանդական Միջազգային բայք ֆեյր (2018 China International Bicycle Fair ), որը հատեց իր եզրագիծը մայիսի 9-ին:

Չինաստանը հայտնի է նաև որպես հեծանիվների կայսրություն, և պատահական չէ, որ մի ամբողջ ցուցահանդես նվիրվում է մի փոխադրամիջոցին, որը անվտանգ ու քիչ ծախստար: Զարմանալի ոչինչ չկա, դեռևս 80-ականներին հեծանվորդ չինացիների թիվը կազմում էր 500 000 000: Հետագայում, երբ մեքենաների սեփականատերերի թիվը Չինաստանում քառապատկվեց, հեծանիվը որպես այդպիսին, ընկալվում էր որպես աղքատության խորհրդանիշ, բայց այսօր, այն կրկին վերածվել է մշակութային և ինչու ոչ` բիզնես ֆենոմենի:

Վիճակագրական տվյալների համաձայն, Չինաստանը տարեկան արտադրում է 88.3 միլիոն հեծանիվ, որից 56.4 միլիոնը, 2017 թ. դրությամբ, ընկնում է արտահանման վրա: Ի դեպ, ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են նաև էլեկտրոնային հեծանիվներ և այլ “խելացի” փոխադրամիջոցներ: