「Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Ա Կ Ն Ա Ր Կ Ռուբեն Գինեյի հետ – 1」
May 14, 2018
Մուլտհերոսների չինացի երկրպագուի եկամտաբեր հոբբին
May 15, 2018

Ջեքի Չանը ֆինանսավորում է Անհույ պրովինցիայի պատմական հուշարձան–շենքերը

ՀԵՖԵՅ-ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:  Լեգենդ, կինոպրոդյուսեր, դերասան, բարերար մարտարվեստների վարպետ, պարզապես շատ բարի մարդ Ջեքի Չանի նախաձեռնությամբ, և իր իսկ ֆինանսավորմամբ, կվերականգնվեն Արևելաչինական Անհույ պրովինցիայում գտնվող 4 հույ-ոճի պատմական ռեզիդենցիաներ: Ինչպես հաղորդում է «China Daily»-ն, վկայակոչելով չինական պետական «Սինհուա» մեդիա գործակալությանը, շենքերը թվագրվում են Մինգ դինաստիային (1368-1644) և Ցին դինաստիային (1644-1911), փայտափոր են:

Շենքերի մասունքներն, ի դեպ, արդեն «ժամանել» են  Բենգբու քաղաքի Moon on the Lake կոչվող թանգարանի տարածք, որտեղ էլ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը: Վերոնշյալ վայրն հայտնի է որպես Չինաստանի տարաբնույթ պատմական շենքերի ռեստավրացիոն հանգույց:

Ներկայումս ավելի քան 450 շենք է վերականգնվել:


Ջեքի Չան, 13.05.2018 [IC]


Դերասանուհի Չիանգ Վընլի, 13.05.2018 [IC]


Ռեժիսոր Ցույ Հարկ [Photo/IC]