Վերջին տասնամյակների ընթացքում, Չինաստանը սրընթաց կատարելագործում է պետության գործարար միջավայրը՝ դարձնելով այն առավել հասանելի ու հարմարավետ: Այդ նպատակին հասնելու համար, իշխանությունները ջանք չեն խնայում, որպեսզի բիզնես գրավչությունը տարածվի գրեթե բոլոր քաղաքների վրա, այլ ոչ թե կենտրոնացվի սոսկ Շանհայ-Գուանչժոու- Դոնգուան-Պեկին-Շենժեն արդեն իսկ հայտնի աշխարհագրության շուրջ:
Հայտնի ֆինանսական հետազոտական կենտրոններից մեկի` բոլորովին վերջերս անցկացրած հետազոթության արդյունքում, ձևավորվել է «2018 թվականի հնարավորությունների չինական քաղաքներ» ցանկը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, առանց մեկնաբանության:
Հարբին, Շենյան, Տալիան, Ուրումչի, Լանճոու, Սիան, Թայուան, Թիանծին, Շիծիաչուան, Ծինան, Ցինդաո, Ճենճոու, Նանծին, Վուհան, Վուսի, Սուճոու, Հանգճոու, Նինբո, Ֆուճոու, Սիամեն, Չանշա, Ճուհայ, Չընդու, Չոնցին, Կունմին և Գուիյան:
Հատկանշական է, որ հնորավորությունների քաղաքների ցուցակը կազմվել է բացառապես հաշվի առնելով քաղաքի փափուկ ուժի միջոցով, տեղացի և օտարկերացի ներդրողներին արդյունավետ գրավելու կարողություններն ու ունակությունները:
Գոռ Սարգսյան / Միքայել Մարգարյան