Այն, որ ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրի կնքումը հնարավորությունների «մեծ դռներ» է բացում եվրասիական ընկերակցության երկրների առաջ, դա անբեկանելի փաստ է: Այդուհանդերձ պակաս կարևոր չէ հստակեցնել ինչ կտա այդ համաձայնագիրը յուրաքանչյուր պետությանը առանձին վերցված:
Գաղտնիք էլ չէ, որ թե Ռուսաստանը, և թե’ Ղազախստանը չափազանց մոտ են գտնվում Չինաստանին աշխարհագրական դիրքով և բաժանվում են իրարից պետական սահմանով, ավելին երկու պետություններն էլ Չինաստանի հետ բավական շահավետ պայմաններում իրականացնում են ազատ առևտրի գոտու քաղաքականություն, ինչը չի կարելի ասել Հայաստանի մասին: Այս համատեքստում կարծում ենք այս համաձայնագիրը կնքվում է ճիշտ ժամանակին և կարող է լրացնել չինական «Մեկ ճանապարհ, Մեկ գոտի» հայեցակարգին: ՀՀ-ի համար այն նոր ձևաչափ է Չինաստանի հետ հարաբերություններում, իսկ թե որքանով այն արդյունավետ կլինի ֆինանսատնտեսական առումով, ցույց կտա ժամանակը, սակայն այս շրջանակներում հումանիտար շփման պակաս չի զգացվի: