Չին-ամերիկյան ֆիլմարտադրությունը ընդլայնում է հորիզոնները
May 18, 2018
The Mystic Nine_Մաս 2
May 18, 2018

Չինաստանում ՀՀ դեսպան. «Վերջին տարիներին հայկական կինոյի ռենեսանսի միտում է նկատվում»

Ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրում է ողջ աշխարհին

Պեկինի կենտրոնական էքսպո-կենտրոնում մեկնարկել է կինոյի և հեռուստեսության միջազգային եռօրյա ցուցահանդեսը, որն անցկացվում է 15-րդ տարին: Միջոցառման պատմության մեջ առաջին անգամ կազմակերպչական գործը հանձն է առել Չինաստանի հեռուտառադիո հոլդինգը: Ինչպես հաղորդում է GGTN-ը, միջոցառման կազմակերպիչները նշել են, որ օտարազգի կինոսերներին ու կինո և-հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին հետաքրքրում են ոչ միայն կունֆու և պատմական թեմաներով հեռուստաերիալներն ու գեղարվեստական ֆիլմերը, այլև անիմացիոն ու  փաստավավերագրական աուդիովիզուալ արտադրանքը:

Այդ ահռելի ցուցասրահների չինական տաղավարների կողքով ացնելիս, համոզվում ես կրկին, որ չինացիները հասել են տեխնոլոգիական անհավանական հաջողությունների, զարմանք կարող ես ապրել, տեսնելով, որ ամբողջ աշխարհում պոպուլյար  «կանաչ տաղավարներում» ֆոնը գրվում է հենց նկարահանման հրապարակում: Մեծ է նաև վիրտուալ իրականության տեխնոլոգիաների ու այդ ձևաչափով ստեղծված կինո և հեռուստատեսային նախագծերի հանդեպ պահանջարկը: Հայտնի է, որ ամեն տարի կնքվում է ավելի քան 100 000 000 յուանին համարժեք կոպրոդուկցիոն գործարքներ: Հաշվի առնելով 2018 թ. ներկայացված միջազգային տաղավարների առատությունը, կանխատեսվում է, որ ֆինանսական ռեկորդ կսահմանվի այս տարի:



Ցուցահանդեսին, ի թիվս այլ երկրների ներկայացված է նաև Հայաստանը: ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ բացվել է տաղավար, ներկայացվել վերջին 5-6 տարիներին նկարահանված հայկական գեղարվեստական և ամիմացիոն ֆիլմերից հատվածենր, և ինչպես հայտնում են դիվանագիտական ներկայացչությունից, արդեն իսկ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ չինական հեռուստատեսային նախագծեր և ֆիլմեր արտադրող չինական ընկերությունների հետ` հետագա համագործակցությունը կյանքի կոչելու հստակ նպատակով:



GGTN-ին տված հարցազրույցում, ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը նշեց, որ առաջին անգամ են մասնակցում Չինաստանում անցկացվող այսօրինակ ցուցահանդեսին, նպատակ ունենալով ձեռք բերել գործընկերներ` համատեղ գեղարվեստական, գիտա-ճանաչողական, անիմացիոն ֆիլմեր ստեղծելու հեռանկարով:

Խոսելով հայկական ֆիլմարտադրության մասին, պետք է ընդգծել, որ այս տարի մենք նշելու ենք հայֆիլմի հոբելյանական 95-ամյակը: Ինչպես գիտենք, խորհրդային շրջանի հայկական կինոն լավ դիրքեր էր զբաղեցնում, կային հայտնի ֆիլմեր, ռեժիսորներ և արտիստներ, որոնք այսօր էլ ակտիվ գործունեություն են ծավալում:

Միևնույն ժամանակ, դեսպանը նկատեց, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո, հայկինոն հետընթաց ապրեց, պայնավորված անկախության տարիների գաղփարական և ֆինանսական ճգնաժամով, այդուհանդերձ վերջին 5-6 տարիներին հայկական կինոյի ռենեսանսի միտում է նկատվում: